
338 դիտում
ՀՀ առողջապահության նախարարություն-ը , NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն -ը և Alfa Pharm Pharmacy Chain-ը համատեղ իրականացնում են ծրագիր, որի շրջանակում Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։
Դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:
Թեստավորումը
Անվճար է
Անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ)
Հեշտ կիրառելի է տնային պայմաններում
Արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում
Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։
Հոգ տարեք Ձեր մասին: Անցե՛ք թեստը։
Մասնակից դեղատներ՝
Աբովյան 22
Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23
Վաղարշ Վաղարշյան 10
Թեստի մասին հավելյալ տեղեկություն՝ https://ncid.am/.../what-is-hiv-and-oraquick-self-testing/1